Փեզեշքիանը հայերենով շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար

2 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և վերջինիս ուղեկցող բարձրաստիճան պատվիրակության անդամներին՝ հուլիսի 3-ին Թեհրան այցելելու և Իրանի Իսլամական Հանրապետության հանգուցյալ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանի նախագահի հայերեն շնորհակալագիրը տարածվել է նրա X-ի միկրոբլոգում։

«Մենք երբեք չենք մոռանա բարի կամքի դրսևորումը։ Հույս ունեմ, որ Իրանի և Հայաստանի երկու վեհ ժողովուրդների միջև պատմական ու բարեկամական հարաբերությունները, որոնք մշտապես հիմնված են եղել փոխադարձ շահերի, բարիդրացիության սկզբունքի և փոխադարձ հարգանքի վրա, կշարունակեն էլ ավելի զարգանալ»,-ասված է Փեզեշքիանի ուղերձում։

Նրա խոսքով՝ Իրանի հանգուցյալ հոգևոր առաջնորդը մշտապես ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը և Հայաստանին անվանել է «ազնիվ հարևան»։

«Մեր քաղաքականությունը երկկողմ հարաբերությունների համակողմանի ամրապնդումն ու զարգացումն է»,- գրառումը եզրափակել է Իրանի նախագահը։

Հայերեն العربية Español فارسی Русский 中文

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է

Քննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարները

Իտալիան ՀՀ իրավասու մարմիններին է հանձնել հետախուզվող անձին

«Բարձրաձայն կարոտ». երգչուհի Վարդուհի Վարդանյանի 50-ամյակը նշվել է համերգային ծրագրով