Հնդկաստանում հորդառատ անրձևները շարունակում են մարդկային կյանքեր խլել

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում շենքի փլուզման հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել։ Սա մուսոնային հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած միջադեպերից վերջինն է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղումները երկրի տարբեր շրջաններում սողանքների և երթևեկության խափանումների պատճառ են դարձել։

Հնդկական ANI լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Դելիում փլատակների տակից մեկ մարդու հաջողվել է ողջ դուրս բերել։

Հնդկաստանի օդերևութաբանական ծառայությունը Դելիի և հարևան Հարյանա նահանգի որոշ հատվածների համար հայտարարել է եղանակային «կարմիր» նախազգուշացում՝ կանխատեսելով հորդառատ անձրևներ։

Դելիի օդանավակայանից ուղևորներին հորդորել են օդանավակայան մեկնելու համար նախատեսել լրացուցիչ ժամանակ, քանի որ դեպի օդանավակայան տանող որոշ ճանապարհներ հեղեղվել են։

Երկրի հարավում գտնվող Կերալա նահանգի Վայանադ շրջանում հուլիսի 7-ին տեղի ունեցած սողանքի հետևանքով առնվազն չորս մարդ էր զոհվել։ Իսկ արևմտյան Մահարաշտրա նահանգում անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել էր 13-ի։

Մահարաշտրայի Պունե քաղաքում, որը գտնվում է Մումբայի մերձակայքում, թափոնների վերամշակման համալիրում փլուզվել էր աղբի մեծ կույտ։ Առնվազն յոթ մարդու հաջողվել էր փրկել, իսկ ևս ինը մարդ, ենթադրաբար, մնացել է փլատակների տակ։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն