Ամռանն օձերի ակտիվությունը մեծանում է․ ինչպես ճիշտ վարվել նման իրավիճակներում

2 րոպեի ընթերցում

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացվում են օձերի ակտիվացման շրջանում անհրաժեշտ անվտանգության կանոնները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայության տարածած տեսանյութում ընդգծվում է, որ ամառային շրջանում օձերի ակտիվությունը մեծանում է, և նրանց հայտնվելու դեպքում կարևոր է պահպանել զգուշավորություն։

«Բաց տարածքներում հանգիստը, գյուղատնտեսական աշխատանքներն ու բնության գրկում գտնվելը մեծացնում են մարդկանց և սողունների շփման հավանականությունը։

Օձ տեսնելիս անհրաժեշտ է չմոտենալ սողունին, պահպանել առնվազն 2-2,5 մետր հեռավորություն, իսկ բնակարանում, բակում կամ այլ տարածքում օձ հայտնվելու դեպքում չփորձել ինքնուրույն հեռացնել նրան, այլ դիմել փրկարարների օգնությանը։

Սողունին տեսնելիս անհրաժեշտ է պահպանել հանգստություն, խուսափել կտրուկ շարժումներից և հեռու մնալ սողունից»,– հայտնում են Ծառայությունից։

Տեսանյութում ընդգծվում է, որ օձերը բնակավայրերին մոտ տարածքներ հիմնականում հայտնվում են սնունդ փնտրելու նպատակով։ Դրանք սովորաբար խուսափում են մարդկանցից և չեն հարձակվում, եթե վտանգ չեն զգում կամ չեն ենթարկվում վնասելու փորձի։

«Հիմնականում, օձերը բնակելի տարածքներ գալիս են ոչ թե բնակվելու, այլ որսի համար։ Օձերը շատ խելացի սողուններ են, եթե նրանց չվնասենք, նրանք չեն հարձակվի մարդու վրա»,- նշել է փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Ռոման Խաչատրյանը։

Օձի խայթոցի դեպքում անհրաժեշտ է հնարավորինս արագ դիմել բուժօգնության։

Տեսանյութում շեշտվում է, որ օձերի ակտիվացման շրջանում կարևոր է լինել զգոն և տեղեկացված։

Միաժամանակ պետք է հիշել, որ օձերը բնության կարևոր մասն են և նպաստում են էկոհամակարգի հավասարակշռության պահպանմանը։ Զգուշավոր և պատասխանատու վարքագիծը լավագույն միջոցն է՝ անվտանգ մնալու և անցանկալի իրավիճակներից խուսափելու համար։

Հայերեն

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածքների ներառմամբ թանգարանային համալիրի ընդլայնման առաջարկների հավաքագրում

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ցորենի արտադրության խթանման հնարավորությունները

Օֆլա՞յն, թե՞ օնլայն՝ այս է խնդիրը

Պենտագոնի ղեկավարը չեղարկել է այցը Իսրայել. ԶԼՄ-ներ

Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Մակրոնի հետ

Իրանում ԱՄՆ-ին «իսկական դժոխքով» են սպառնացել ցամաքային գործողության դեպքում

Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկեր

ԿԸՀ-ն վերադարձրել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Իրանը հայտնել է երկրի մի քանի նահանգում ամերիկյան հարվածներից 1 զինծառայողի զոհվելու մասին

Արմավիրի մարզում կասեցվել է լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքը