ԵՄ-ն պատրաստ է խորացնել տնտեսական և առևտրային համագործակցությունը Հայաստանի հետ. Մագդալենա Գրոնո

3 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Երևան քաղաքական ուղերձից բացի նաև տնտեսական նշանակություն ուներ․ այն ցույց տվեց, որ Բրյուսելը պատրաստ է խորացնել Հայաստանի հետ տնտեսական և առևտրային համագործակցությունը՝ այն դիտարկելով որպես երկկողմ հարաբերությունների առանցքային ուղղություններից մեկը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 8-ին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ անդրադառնալով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստան կատարած աշխատանքային այցի նշանակությանն ու կարևորությանը։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախ հուլիսի 1-ին եղել էր Բաքվում, քննարկումներ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ արդեն հուլիսի 2-ին նա աշխատանքային այց էր կատարել Երևան: Այցի շրջանակում նաև հանդիպում էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Մագդալենա Գրոնոյի խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահի երևանյան այցը վերահաստատեց Բրյուսելի պատրաստակամությունը՝ ընդլայնելու երկկողմ համագործակցությունը։

«Կարծում եմ, որ սա իսկապես բարձր մակարդակով հաստատում է երկու երկրների հետ ընդհանուր խորացող ներգրավվածությունը, ինչպես նաև Եվրոպական միության կողմից Հարավային Կովկասում քաղաքական օրակարգերին և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին ուղղված աջակցությունը: Մեզ համար, իհարկե, կարևոր է կենտրոնանալ կապի և հաղորդակցային ուղիների վրա, բայց դա միակ օրակարգը չէ: Մենք ունենք հարցերի խորություն, որոնց վրա աշխատում ենք, իհարկե, Հայաստանի, բայց նաև տարածաշրջանի այլ երկրների հետ: Եվ կարծում եմ, որ նախագահ ֆոն դեր Լայենի այցը իսկապես ընդգծում էր այն աջակցությունը, որը մենք պատրաստ ենք տրամադրել Հայաստանին երկկողմանի, մասնավորապես՝ առևտրային հարցերի համատեքստում և պատրաստ ենք տնտեսական համագործակցության խորացմանը՝ հաշվի առնելով վերջերս ի հայտ եկած որոշ մարտահրավերներ (խմբ․՝ նկատի ունի վերջին շրջանում Ռուսաստանի կողմից Հայաստանից արտահանվող ապրանքների վրա կիրառվող սահմանափակումները)»,-ընդգծել է Մագդալենա Գրոնոն:

Հայերեն Русский

Թուրքիան, Բուլղարիան և Ռումինիան ընդլայնում են համագործակցությունը Սև ծովի անվտանգության ուղղությամբ

Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Ամռանն օձերի ակտիվությունը մեծանում է․ ինչպես ճիշտ վարվել նման իրավիճակներում

Դանիայի վարչապետը Թրամփի մեկնաբանություններից հետո հայտարարել է Գրենլանդիան պաշտպանելու  պատրաստակամության մասին

Գագիկ Ծառուկյանին առնչվող գործով ևս մեկ անձ կալանավորվել է

Սևանա լճից ոռոգման նպատակով սկսվել են ջրբացթողումները

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով. հանրապետության մեծ մասում կդադարեն տեղումները

Ուկրաինան և Գերմանիան համաձայնագիր են ստորագրել BARS ԱԹՍ-ների համատեղ արտադրության վերաբերյալ

Շիրղոլամին անդրադարձել է հարցին, թե ինչու Էրդողանն ու Ալիևը չեն մասնակցել Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը

Ախպրաձորում 2018-2025 թթ-ին 146 միլիոն 700 հազար դրամ ներդրմամբ իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 5 ծրագիր