Ռազմավարական փաստաթուղթը նոր պատուհան կբացի հայ-իրանական համագործակցության համար. Շիրղոլամի

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը նոր մթնոլորտ կստեղծի հայ-իրանական հարաբերություններում և նոր պատուհան կբացի տարբեր ոլորտներում հետագա համագործակցության համար, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ներդումային և անվտանգության։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հուլիսի 8-ին հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

«Մեր ցանկությունն ու կամքն է, որպեսզի ռազմավարական գործընկերության փաստաթղթի շրջանակում հայ-իրանական գործընկերությունն ինստիտուցիոնալացնելու ուղղությամբ լուրջ և վճռական աշխատանք իրականացվի։ Տարբեր մակարդակներով այս մասին խոսվել է և արվել են հստակ հայտարարություններ։ Նախորդ շաբաթ, երբ Հայաստանի վարչապետը հանդիպեց Իրանի նախագահի հետ, ևս մեկ անգամ ընդգծվեց այդ հարցի կարևորությունը, հնարավորինս արագ արդյունքի հասնելու անհրաժեշտությունը»,- նշեց դեսպանը։

Նա վստահեցրեց, որ Իրանն իր կողմից հետևողական քայլեր է ձեռնարկում ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման համար։

«Տեքստի վրա աշխատում ենք և հուսով ենք շուտով այն կավարտենք, կամբողջացնենք ու կսկսենք ստորագրման աշխատանքները։  Իրանը մեծ սիրով կողջունի մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան, որտեղ կստորագրվի այդ փաստաթուղթը, ինչի շնորհիվ նոր մթնոլորտ  կստեղծվի հայ-իրանական հարաբերություններում և նոր պատուհան կբացվի տարբեր ոլորտներում հետագա համագործակցության համար, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ներդումային և անվտանգության»,- ասաց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը։

Հայերեն English Español فارسی Français Türkçe

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին