Սպորտ

«Արարատ-Արմենիա»-ն ՉԼ որակավորման առաջին խաղում հաղթեց «Ռիգա»-ին

1 րոպեի ընթերցում

«Արարատ-Արմենիա»-ն ՉԼ որակավորման առաջին խաղում հաղթեց «Ռիգա»-ին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2025/26 մրցաշրջանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում ընդունեց լատվիական «Ռիգա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին «Արարատ-Արմենիա»-ն տիրում էր նախաձեռնությանն ու առավել շատ էր գրոհում: «Ռիգա»-ն կարողացավ վերականգնել խաղի բալանսն արդեն առաջին կեսի միջնամասում ու սկսեց հակագրոհել: Խաղակեսի վերջնամասում «Ռիգա»-ն արդեն ամբողջապես էր տիրում գնդակին ու նախաձեռնությանը:

Երկրորդ կեսի մեկնարկին` 63-րդ րոպեին, «Արարատ-Արմենիա»-ն բացեց հանդիպման հաշիվը: Մրցակցի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց Հյուգո Օլիվերիան: Խաղի 72-րդ րոպեին «Ռիգա»-ի դարպասապահը կարմիր քարտի արժանացավ, տուգանային հրապարակից դուրս ձեռքով խաղի համար. «Ռիգա»-ն մնաց 10 ֆուտբոլիստով: Հայաստանի չեմպիոնին հաջողվեց նաև երկրորդ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը` գոլն իր ակտիվում գրանցեց Հենրիք Ֆրայրեսը:

«Արարատ-Արմենիա»-«Ռիգա»` 2:0:

 Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին` Ռիգայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում