Էրդողանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ
1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Հանդիպումը կայացել է ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովի շրջանակում, որն անցկացվում է Անկարայում՝ Թուրքիայի նախագահությամբ։
Թուրքիայի նախագահական համալիրում տեղի ունեցած բանակցություններն անցկացվել են մամուլի համար փակ ձևաչափով։ Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ֆինանսների և գանձապետարանի նախարար Մեհմեթ Շիմշեքը, նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը և նախագահի անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։