Հայաստան

Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետն այցելել է 3-րդ և 2-րդ բանակային զորամիավորումներ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետն այցելել է 3-րդ և 2-րդ բանակային զորամիավորումներ

​Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցեր է կատարել 3-րդ և 2-րդ բանակային զորամիավորումներ։​

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ 3-րդ զորամիավորումում Էդվարդ Ասրյանը ներկա է եղել գեներալ-մայոր Սիմոն Նազարյանի՝ 3-րդ բանակային զորամիավորումում ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությանը:​

Այնուհետև Էդվարդ Ասրյանն այցելել է 2-րդ բանակային զորամիավորում՝ մասնակցելու գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանի՝ 2-րդ բանակային զորամիավորումում ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությանը։

ԶՈՒ ԳՇ պետը 2-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին՝ գեներալ-մայոր Սիմոն Նազարյանին։

Կարդացեք հոդվածը` Englishفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում