Էրդողանն ու Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ուկրաինան, պաշտպանական արդյունաբերությունն ու էներգետիկան. Milliyet

3 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հուլիսի 7-ին Անկարայում նախատեսված հանդիպման օրակարգում կընդգրկվի նաև ռուս-ուկրաինական բանակցությունների վերսկսման հարցը թուրքական հարթակում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  այս մասին հայտնում է  թուրքական Milliyet պարբերականը։

Պարբերականի տեղեկություններով՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կայանալիք բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել հարցերի չորս հիմնական խումբ։

Առաջին խումբը վերաբերում է պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությանը, մասնավորապես՝ Թուրքիային շուրջ 700 միլիոն դոլարի շարժիչների մատակարարմանը Kaan կործանիչի ծրագրի համար, ԱՄՆ-ի «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» (CAATSA) օրենքի շրջանակում սահմանված սահմանափակումների վերացմանը, ինչպես նաև F-35 կործանիչների արտադրության ծրագրում Անկարայի հնարավոր վերամասնակցությանը։

Քննարկումների երկրորդ և երրորդ ուղղությունները վերաբերում են տնտեսական և էներգետիկ համագործակցությանը։ Կողմերը նախատեսում են անդրադառնալ երկկողմ առևտրաշրջանառությունը մինչև 100 միլիարդ դոլարի հասցնելու հնարավորություններին, ինչպես նաև էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ ատոմային էներգետիկայի բնագավառում։

Սպասվում է, որ Էրդողանն ու Թրամփը կքննարկեն նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ Սիրիայի վերականգնման, երկրի տարածքից ահաբեկչական տարրերի ամբողջական հեռացման, ինչպես նաև պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման թեմաները։

Ըստ Milliyet-ի՝ հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում կլինի նաև Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորման հարցը։ Թերթը նշում է, որ դա պայմանավորված է ինչպես երկու երկրների կողմից այդ ուղղությամբ գործադրվող ջանքերով, այնպես էլ Թուրքիայի՝ բանակցությունների և հնարավոր գագաթնաժողովի անցկացման հարթակ դառնալու վերաբերյալ բազմիցս հնչեցրած առաջարկներով։

Պարբերականը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը կդառնա վերջին 17 տարվա ընթացքում առաջին ամերիկացի նախագահը, որը կայցելի Թուրքիա։ Մինչ այդ ԱՄՆ նախագահի կարգավիճակով Թուրքիա վերջին այցը կատարել էր Բարաք Օբաման 2009 թվականին։

Հայերեն English Español

Եվրոպական խորհրդի նախագահը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-06/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 06/07/26

Սերժ Սարգսյանից կբռնագանձվի շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղի

Ռուսաստանն ակնկալում է, որ ընտրություններից հետո Հայաստանում ձևավորվելիք կառավարությունը կզարգացնի ՌԴ-ի հետ հարաբերությունները

Մակրոնը կդառնա առաջին արևմտյան ղեկավարը, որ կայցելի Սիրիա երկրում իշխանափոխությունից հետո

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը

Մենք շահագրգռված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմամբ և ԵԱՏՄ-ում մասնակցությամբ․ Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպմանը

ԿԳՄՍՆ-ն ցավակցություն է հայտնել ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ

«Արարատ-Արմենիա»-ն ու «Ռիգա»-ն նման են խաղաոճերով. Մանուել Տուլիպա