Գործնական քննության երկարացված ժամկետը կգործի նաև այն անձանց համար, որոնց 1 տարին դեռ չի լրացել. Մարանդյան

2 րոպեի ընթերցում

Տեսական քննությունը նախկինում հանձնած անձինք ևս կկարողանան օգտվել գործնական քննությունը 2 տարվա ընթացքում հանձնելու հնարավորությունից, եթե նրանց համար նախկինում սահմանված 1 տարվա ժամկետը դեռ չի լրացել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը՝ անդրադառնալով վարորդական վկայականների տրամադրման կարգում կատարված փոփոխություններին։

Նախկին կարգավորմամբ տեսական քննությունը դրական հանձնելուց հետո անձին տրվում էր 1 տարի՝ գործնական քննությունը հանձնելու համար։ Եթե այդ ընթացքում գործնական քննությունը չէր հանձնվում, տեսական քննության արդյունքը համարվում էր ուժը կորցրած։

Մարանդյանի խոսքով՝ տեսական քննության արդյունքի ուժը կորցնելու կարգավորումը չի փոխվել, սակայն գործնական քննությունը հանձնելու ժամկետը երկարացվել է։

«Տեսական քննությունը հանձնելուց հետո անձը հնարավորություն կունենա 2 տարվա ընթացքում հանձնելու գործնական քննությունը։ Կառավարության որոշումն արդեն հրապարակված է և հունիսի 4-ից ուժի մեջ է մտել»,-ասաց նա։

ՆԳՆ իրավաբանական վարչության պետը նշեց, որ փոփոխությունը կատարվել է նաև քաղաքացիներից ստացված ազդակների հիման վրա։ Նրա խոսքով՝ Հայաստանում ձևավորվում է այն մոտեցումը, երբ քաղաքացիները նախ մասնակցում են դասընթացների և հաշվառման-քննական մարմին են ներկայանում այն ժամանակ, երբ իրենց գնահատմամբ արդեն պատրաստ են գործնական քննությանը։

Մարանդյանը նաև ընդգծեց, որ մինչև Կառավարության որոշման ուժի մեջ մտնելը տեսական քննությունը հանձնած անձինք կարող են օգտվել 2 տարվա ժամկետից։

Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանն իր հերթին պարզաբանեց, որ երկարացված ժամկետը կտարածվի միայն այն անձանց վրա, որոնց համար նախկին 1 տարվա ժամկետը դեռ չէր ավարտվել։

«Եթե 1 տարին դեռևս չի լրացել, այդ բոլոր անձանց համար ժամկետը կդառնա 2 տարի։ Բայց այն դեպքերում, երբ 1 տարվա ժամկետն արդեն իսկ լրացել է որոշման ուժի մեջ մտնելու օրը, այն այլևս չի կարող երկարացվել, որովհետև ավարտված ժամկետը չի կարող երկարացվել»,- նշեց Չիլինգարյանը։

 

Հայերեն

2025 թվականի սպանությունների մոտ 30 տոկոսը կատարել են ընտանիքի անդամները․ Թագուհի Ղազարյան

Ռուսաստանը մեկ շաբաթում պատերազմից ի վեր ռեկորդային 2,76 միլիարդ դոլարի նավթի արտահանում է իրականացրել․ Bloomberg

Հայաստանն ու Կատարը քննարկել են շրջակա միջավայրի ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը հանդիպել է Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի փոխտնօրենին

Հայաստանը COP17-ի շրջանակում ներկայացնում է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված չորս նախաձեռնություն

ՆԳ նախարարը հայտնել է նախազգուշացումից հետո ընտանեկան բռնության կրկնման 93 դեպքի մասին

Թրամփը պլանավորում է հանդիպել Սի Ծինփինի հետ և քննարկել միջուկային զինաթափումը

ԱԳՄԱ նախարարը պատրաստակամություն է հայտնել ընդդիմության հետ ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումներ անցկացնել բաց և փակ ձևաչափերով

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային հարցեր

ԱԺ-ում առաջարկվում է ընտանեկան բռնության համար խստացնել պատիժները և վերացնել նախազգուշացումը