Առանց քննությունների վարելու իրավունքը վերականգնելու կարգը կտարածվի 2020 թվականի հունվարի 1-ից հետո զրկվածների վրա. Չիլինգարյան

3 րոպեի ընթերցում

Առանց որակավորման քննությունների վարելու իրավունքը վերականգնելու նոր կարգավորումը կտարածվի 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարելու իրավունքից զրկված անձանց վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը։

Նրա խոսքով՝ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը վարելու իրավունքից զրկված անձինք չեն կարող օգտվել այս հնարավորությունից։

Չիլինգարյանը պարզաբանեց, որ հենց 2020 թվականի հունվարի 1-ն է ընտրվել, քանի որ այդ օրվանից Հայաստանում ներդրվել է բալային միավորների համակարգը։

«Մենք այդ օրվանից սկսած ունենք որոշակի վիճակագրություն և վերլուծություններ անձանց վարքագծի վերաբերյալ, ինչպես նաև ավելի ստույգ անհատականացնող տեղեկատվություն վարորդների զրկումների վերաբերյալ»,- նշեց նա։

Պարեկային ծառայության պետի տեղակալի խոսքով՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարելու իրավունքից զրկված այն անձինք, որոնց զրկման ժամկետն արդեն լրացել է, հուլիսի 6-ից սկսած մեկ տարվա ընթացքում կարող են դիմել հաշվառման-քննական ստորաբաժանում և վերականգնել իրենց վարելու իրավունքը։

Նրանք պետք է վճարեն 50 հազար դրամ պետական տուրք։ Վարելու իրավունքը կվերականգնվի առանց քննությունների, իսկ անձի համար կսահմանվի մեկ տարվա փորձաշրջան՝ 6 միավորով։

Չիլինգարյանը ներկայացրեց նաև դիմելու ընթացակարգը։

«Անձը պետք է հերթագրվի Ներքին գործերի նախարարության կայքում՝ ընտրելով «Զրկված վարորդական վկայականի վերականգնում առանց քննությունների» կոճակը, ապա ընտրի նախընտրելի ստորաբաժանումը, օրը և ժամը։

Նշված օրը և ժամին քաղաքացին պետք է ներկայանա ընտրված ստորաբաժանում՝ իր հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և 50 հազար դրամ պետական տուրքի վճարման անդորրագիր։ Պետական տուրքը հնարավոր է վճարել նաև հենց ստորաբաժանումներում առկա վճարման միջոցներով»,-ասաց նա։

Չիլինգարյանը նշեց, որ այն անձինք, որոնց վարորդական վկայականների ժամկետն արդեն լրացել է, 50 հազար դրամ պետական տուրքից բացի պետք է վճարեն նաև նոր վարորդական վկայական ստանալու համար նախատեսված տուրքը։

«Պլաստիկ քարտի տեսքով վարորդական վկայականի համար պետական տուրքը 12 հազար դրամ է, իսկ թվային վարորդական վկայականի համար՝ 6 հազար դրամ։ Այն անձինք, որոնց վարորդական վկայականները դեռևս գործող են, հավելյալ վճարում կատարելու կարիք չեն ունենա և կկարողանան հետ ստանալ իրենց վարորդական վկայականները»,-եզրափակեց նա։

Հայերեն

Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջով բնականոն երթևեկությունը կվերականգնվի

Հանրային լսումների ընթացքում Սևան համայնքում արձանագրվել են առաջնահերթ անելիքները

Չինաստանը Խաղաղ օվկիանոսում հրթիռ է փորձարկել. տարածաշրջանային երկրները քննադատել են արձակումը

Երևանում կբացվի Չինաստանից հյուրընկալվող «Լյանչժուի դարաշրջան․ ծիսական կարգի աշխարհը» խորագրով գերիմերսիվ ցուցահանդես

Էրդողանն ու Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ուկրաինան, պաշտպանական արդյունաբերությունն ու էներգետիկան. Milliyet

Հայաստանը հուսալի գործընկեր է բարձր տեխնոլոգիաների ոլորտում. վարչապետի ելույթը՝ Եկատերինբուրգում

Դդմաշենում ասֆալտապատվում է 4 փողոց

Գեղարքունիքում 2026-ին բերքի տակ կլինի 35 հազար 619,31 հեկտար ցանքատարածություն

Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում

«Համաս»-ը հայտարարել է Գազայում կառավարող մարմինը լուծարելու և իշխանությունը տեխնոկրատների կոմիտեին փոխանցելու մասին