«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի

1 րոպեի ընթերցում

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի այցելությունների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պետական արգելոցի տնօրինությունը, հաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը, հորդորում է հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում, խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով, տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը, ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն:

«Խնդրում ենք լինել ավելի ուշադիր, աջակցել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությանը՝ պահպանության աշխատանքների իրականացման գործում անտառային հրդեհներից և արգելոցային ռեժիմի այլ խախտումներից խուսափելու համար»,-տեղեկացնում են արգելոցից:

Հայերեն

ՀՀ Էկոնոմիկայի նախարարը ՌԴ-ում մասնակցել է ԵՏՄ-ի արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին

Առանց քննությունների վարելու իրավունքը վերականգնելու կարգը կտարածվի 2020 թվականի հունվարի 1-ից հետո զրկվածների վրա. Չիլինգարյան

Վարչապետ Փաշինյանը ժամանել է Եկատերինբուրգ

Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները

Վարելու իրավունքն առանց քննության վերականգնելու հնարավորությունը չի տարածվի բոլոր դեպքերի վրա. ՆԳՆ

Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ

Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել

70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ-ն՝ Ծառուկյանի տանը և այլ վայրերում խուզարկությունների մասին

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը