Սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի՝ պետության եւ իշխանության տերը լինելու արտահայտությունը. Փաշինյանն ուղերձ է հղել

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է. 

«Սիրելի՛  ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛  քաղաքացիներ,

Այսօր՝ հուլիսի 5–ին, նշում ենք Սահմանադրության օրը։ Սահմանադրության առանցքային նշանակությունը ոչ միայն երկրում իրավակարգի, սահմանադրական կարգի հաստատումն է, այլեւ այդ կարգի ծագումնաբանության, օրգանական կապի ապահովումը պետության հիմնադիրի, ինքնիշխանի, այսինքն` ժողովրդի հետ։

Սահմանադրությունը երկրում մարդկանց ապրելու կանոններ է սահմանում եւ էական է, թե ով եւ ինչպես է այդ կանոնները սահմանել։ Դրանք պետք է սահմանված լինեն ժողովրդի կամքով, ժողովրդի ազատ կամարտահայտմամբ, եւ սա պետության կայունության ու զարգացման կարեւոր նախապայման է։ Այս պայմանը մեր անկախությունից ի վեր էականորեն խախտված է, եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չունի այն զգացողությունը, թե երկրում հաստատված իրավակարգն իրենից է բխում։

Իրավակարգի եւ ժողովրդի միջեւ օրգանական կապի բացակայությունն է նաեւ պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունը երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք, եւ 2024 թվականից որդեգրված քաղաքականություններով՝ Կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը հենց այս բացը լրացնելով են զբաղված, մի քաղաքականություն, որ տալիս է իր տեսանելի արդյունքը, իսկ 2026 թվականի ԱԺ հերթական ընտրություններում  այն ստացավ ժողովրդի վստահության քվեն։

Ընտրությունների արդյունքներով ձեւավորված մեծամասնության նախընտրական ծրագիրը նաեւ նոր Սահմանադրության ընդունման օրակարգն է ներառում։

Սիրելի՛  ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛  քաղաքացիներ,

Սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի՝ պետության եւ իշխանության տերը լինելու արտահայտությունը, դա պետք է արտահայտվի ոչ միայն տեքստով, այլեւ ծագումնաբանությամբ եւ իրականությամբ։ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր ժողովուրդը պետության եւ իշխանության տերն է, եւ այս փաստը վերահաստատվեց 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններում։ Սա նշանակում է, որ սահմանադրական ոգին Հայաստանի Հանրապետությունում ուժեղ է եւ հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, անսասան՝ ազատ եւ երջանիկ պետություն կառուցելու իր ձգտումների մեջ։

Շնորհավորում եմ բոլորիս այս եւ Սահմանադրության օրվա առիթով։

Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛  Հայաստանի Հանրապետությունը։

Հայերեն Français Русский

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է