Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով. Երևանի քաղաքապետի խոսնակ

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը սուտ է որակել սոցցանցերում տարածված տեսանյութերն այն մասին, թե իբր Կիևյան կամուրջը քանդված է ու այնտեղ գործ չի արվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին քաղաքապետի խոսնակը գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սոցցանցերում դարձյալ կասկածելի ծագման ու անհեթեթ բովանդակությամբ տեսանյութեր են հայտնվում, թե իբր Կիևյան կամուրջը քանդված է ու այնտեղ գործ չի արվում, ինչը, եթե մեղմ արտահայտվենք, սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի: Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, և քաղաքապետի հանձնարարությամբ, նույնիսկ՝ հանգստյան օրերին, կամուրջը ամրացնելու և վերականգնելու նախանշված ժամկետը չխախտելու համար: Աշխատանքը սկսվում է առավոտյան 8-ից մինչև երեկոյան 8-ը, բնականաբար՝ օրենքով սահմանված աշխատանքային ընդմիջումներով»,-գրել է Կարապետյանը:

Նա ընդգծել է, որ ցանկացած լրատվամիջոց, թեկուզ՝ հանգստյան օրերին, կարող է տեղում օբյեկտիվորեն ֆիքսել վերոնշյալը, նույնիսկ՝ նրանց, ովքեր հատուկ փորձում են այս թեմայով ժամանակակից լեզվով ասած «հայփ» բռնել կամ մանիպուլյացիաներ անել՝ քաղաքական դիվիդենտներ շահելու, քաղաքապետարանի լայնածավալ բարեկարգման աշխատանքների վրա ուղղորդված ստվեր գցելու կամ քաղաքային իշխանության ջանքերը նսեմացնելու:

«Սա պարզունակ, ավելին՝ չարչրկված տեխնոլոգիա է՝ վաղուց արդեն ընթեռնելի ու կանխատեսելի: Կամուրջը ամրացվում և բարեկարգվում է, ինչը անհետաձգելի էր, և աշխատանքները շարունակվում են արագացված տեմպերով և արվում է առավելագույնը՝ մայրաքաղաքի կարևորագույն այս հանգույցը ժամանակին բացելու և երևանցիներին հանձնելու համար»,-գրել է Արտյոմ Կարապետյանը:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով