Աշխարհ

Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր

2 րոպեի ընթերցում

Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Կիևին ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման շուրջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Զելենսկին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:

«Ես խոսեցի Գերմանիայի կանցլեր Մերցի հետ: Ես շնորհակալ եմ մեր ժողովրդին և մեր երկրին ցուցաբերած աջակցության և օգնության համար: Գերմանիան աշխարհի առաջատարներից մեկն է կյանքերի պաշտպանության գործում, և մենք խորապես գնահատում ենք դա։ Այժմ գլխավոր առաջնահերթությունը Patriot համակարգերի համար հրթիռներն են՝ մեր ժողովրդին ռուսական բալիստիկ հարձակումներից պաշտպանելու համար»,-գրել է Զելենսկին:

Նա հայտնել է, որ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը Գերմանիայի կանցլերի հետ զրույցի հիմնական թեման է եղել, քանի որ Ռուսաստանը կատարում է իր վերջնական խաղադրույքը Ուկրաինայի դեմ հրթիռային հարվածների վրա:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ կանցլեր Մերցի հետ նաև քննարկվել է առաջնագծում տիրող իրավիճակը:

«Ես նրան տեղեկացրի վերջին զարգացումների և մեր արդյունքների մասին: Այժմ, Ամերիկայի Անկախության օրվա նախօրեին, Պուտինը որոշել է ստել աշխարհին և Միացյալ Նահանգների նախագահին ճակատում տիրող իրավիճակի մասին: Նա պնդում է, որ ռուսական ուժերը, իբր, գրավել են Դոնբասում գտնվող Կոստանտինովկան: Իհարկե, դա ճիշտ չէ: Սա պարզապես ևս մեկ ռուսական սուտն է, ինչ-որ նորություն ստեղծելու փորձ: Եթե ​​Կոստյանտինովկան լիներ Ռուսաստանի վերահսկողության տակ, ապա գուցե Պուտինը խնդիր չունենար ինձ հետ այնտեղ հանդիպելու հարցում՝ այս պատերազմը վերջապես ավարտելու դիվանագիտական ​​ճանապարհ գտնելու համար։ Բայց փաստն այն է, որ նա չի անցնի առաջնագիծը. իրականությունը շատ տարբեր է Պուտինի խոսքերից»,-գրել է Զելենսկին։

Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր զինվորներին՝ Ուկրաինան և ուկրաինացի ժողովրդին պաշտպանելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում