Միացյալ Նահանգներ

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

1 րոպեի ընթերցում

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և շնորհավորել նրան հուլիսի 4-ին նշվող Ամերիկայի անկախության 250-ամյակի առթիվ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները:

Նեթանյահուն հայտարարել է, որ երկու առաջնորդները համաձայնել են շուտով հանդիպել Միացյալ Նահանգներում։ 

Սպասվում է, որ հանդիպումը կկայանա սեպտեմբերին՝ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի ամենամյա Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ 

«Զրույցի ընթացքում վարչապետը նշել է, որ Միացյալ Նահանգները համաշխարհային ազատության երաշխավորն է, և որ Իսրայելը գնահատում է իր սերտ կապերը (ԱՄՆ-ի հետ)», - ասվում է Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում