Կանանց լիարժեք մասնակցությունը դիվանագիտությանն ու հանրային կառավարմանը վաղուց արդեն միայն հավասարության խնդիր չէ. ՀՀ ԱԳ փոխնախարար

6 րոպեի ընթերցում

Դիվանագիտության ներկայիս վերափոխումը վերաիմաստավորվում է նաև ներկայացվածության և առաջնորդության մասին ընդհանուր պատկերացումները և որքան բազմազան են արտաքին քաղաքականության ձևավորման գործընթացներում ներգրավված ձայներն ու փորձառությունը, այնքան ամբողջական և արդյունավետ են կայացվող որոշումները, հանրային վստահությունը և միջազգային համագործակցության արդյունքները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ կարծիքը Կանանց դիվանագիտության միջազգային օրվա առթիվ կազմակերպված և «Դիվանագիտությունը բոլորի համար՝ ընդլայնելով սահմանները, ներկայացվածությունն ու ազդեցությունը» խորագիրը կրող միջոցառման ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

«Կանանց լիարժեք մասնակցությունը դիվանագիտությանն ու հանրային կառավարմանը վաղուց արդեն միայն հավասարության խնդիր չէ։ Այն  դարձել է որակյալ որոշումների կայացման, կենսունակ ինստիտուտների և արդյունավետ դիվանագիտության կարևոր նախապայման։ Վերջին տարիներին ՀՀ-ն հետևողականորեն առաջընթաց է գրանցում այս ուղղությամբ։ Աճել է կանանց ներգրավվածությունը ԱԺ-ում, պետական կառավարման համակարգում, դիվանագիտական ծառայությունում։ Ավելի ու ավելի շատ կանայք են ղեկավարում պետական կառույցներ, մասնակցում միջազգային բանակցություններին, ներկայացնում ՀՀ-ն միջազգային կազմակերպություններում՝ նշանակալի ներդրում ունենալով մեր երկրի արտաքին քաղաքականության ձևավորման և իրականացման գործում»,- ասաց Աբիսողոմոնյանը։

Նա հավելեց, որ Հայաստանը շարունակում է ակտիվորեն ընդլայնել իր միջազգային ներգրավվածությունը՝ ստանձնելով առաջնորդող դեր մի շարք բազմակողմ գործընթացներում։ Ըստ այդմ՝ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգն այսօր ներառում է ոչ միայն խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդումը, այլև փոխկապակցվածության զարգացումը, թվային փոխակերպումը, կենսաբազմազանության պահպանումը, նորարարության խթանումը և կայուն զարգացման նպատակների առաջմղումը։

Մենք առաջնորդվում ենք այն համոզմամբ, որ այս բոլոր ուղղություններում կայուն արդյունքների հնարավոր է հասնել միայն ներառական համագործակցության միջոցով։ Նշյալ զարգացումները համահունչ են նաև միջազգային այն քննարկումներին, որոնք վերջին տարիներին ծավալվում են ներառական և ֆեմինիստական արտաքին քաղաքականության միջոցով։ Թեև պետությունները որդեգրում են տարբեր մոդելներ, սակայն քննարկումների առանցքում մեկ ընդհանուր գաղափար է՝ արտաքին քաղաքականությունն ավելի ներառական և հասարակությունների կարիքներին ավելի արձագանքող դարձնել։ ՀՀ-ն կիսում է այդ մոտեցման հիմքում ընկած արժեքները և միացել է նախորդ տարի Փարիզում և այս տարի Մադրիդում կայացած ֆեմինիստական արտաքին քաղաքականության նախարարական համաժողովների համատեղ քաղաքական հռչակագրին՝ վերահաստատելով իր հանձնառությունը մարդու իրավունքներին, գենդերային հավասարությանը, ներառական կառավարմանը և արդյունավետ համագործակցությանը»,- նշեց ԱԳ փոխնախարարը։

Նրա դիտարկմամբ՝ տվյալ մոտեցումը գործնական արտահայտություն է ստանում նաև ՀՀ բազմակողմ նախաձեռնություններում։ Նախորդ տարի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ՀՀ-ն մի խումբ երկրների հետ նախաձեռնեց նոր տեխնոլոգիաների և կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանության, դրա շուրջ ՄԱԿ-ի կառույցների և գործակալությունների առավել համակարգված աշխատանքին ուղղված քննարկումներ։ Այս աշնանը Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանում ՀՀ-ն միջտարածաշրջանային գործընկերների հետ կներկայացնի թվային տեխնոլոգիաների համատեքստում «Կանանց և աղջիկների իրավունքների խթանման և պաշտպանության նպատակով միջազգային համագործակցության ամրապնդումը» խորագրով բանաձևի նախագիծը։

Նախաձեռնության նպատակն է ձևավորել Մարդու իրավունքների վրա հիմնված՝ ներառական և գենդերային մոտեցումներ թվային փոխակերպման գործընթացներում՝ ապահովելով, որ կանայք ու աղջիկները ոչ միայն պաշտպանված լինեն նոր տեխնոլոգիաներից բխող ռիսկերից, այլև լիարժեք մասնակցություն ունենան դրանց մշակման, զարգացման, կառավարման և կիրառման բոլոր փուլերում։

«Այս մոտեցման բնական շարունակականությունն արտացոլում է նաև այս տարի ՀՀ-ի կողմից կենսաբազմազանության կոնվենցիայի 17-րդ համաժողովի նախագահության առաջնահերթությունները։ COP-17-ի կարևոր նախաձեռնություններից մեկը լինելու է կանանց ֆորումը, որը կհամախմբի կին առաջնորդներին, փորձագետներին և քաղհասարակության ներկայացուցիչներին՝ քննարկելու կանանց դերը կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման առաջնորդման գործում։ Այսօրվա միջոցառումը, որպես հարթակ, խթան կհանդիսանա փորձի փոխանակման, համագործակցության ամրապնդման և բնության պահպանության, ինչպես նաև ավանդական գիտելիքների փոխանցմանն ու համայնքների դիմակայունության ոլորտներում կանանց կարևոր դերակատարման առավել լայն ճանաչման համար»,- ասաց ՀՀ ԱԳ փոխնախարարը։     

Նաթիա Նացվլիշվիլի, Սիլվանա Լեսկա Բարոլին, Ալեսսանդրո Ֆերրանտի, Տաթևիկ Ստեփանյան

Ռոբերտ Աբիսողոմոնյան

Ռոբերտ Աբիսողոմոնյան

Նաթիա Նացվլիշվիլի

Նաթիա Նացվլիշվիլի, Սիլվանա Լեսկա Բարոլին, Ալեսսանդրո Ֆերրանտի, Տաթևիկ Ստեփանյան

Նաթիա Նացվլիշվիլի

Հայերեն Русский

Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ