Տնտեսություն

2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ

1 րոպեի ընթերցում

2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ

Հայաստանի  Հանրապետության հարկային օրենսգրքում կատարված լրացումներով և փոփոխություններով` 2026 թվականի հուլիսի 1-ից հնարավորություն է տրվել 2022–2025 թվականների ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն (Հայտարարություն) չներկայացրած հարկ վճարողներին այդ տարիների համար հաշվառվելու որպես ԱԱՀ վճարող և կատարելու ԱԱՀ-ի հաշվանցումներ:

«Այդ նպատակով հարկ վճարողը մինչև 2026թ. դեկտեմբերի 21-ը ներառյալ` հարկային մարմին է ներկայացնում համապատասխան դիմում։ Դիմումի ձևը սահմանված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2026թ. հունիսի 15-ի N665-Լ հրամանով: Դիմումը հարկային մարմին կարող է ներկայացվել ինչպես թղթային կրիչով, այնպես էլ էլեկտրոնային փոստի կամ «e-request» հարթակի միջոցով»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։

Ներկայացված դիմումում նշված հարկային տարվա համար հարկ վճարողը մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ պետք է ներկայացնի Հայտարարություն։ Հայտարարության հիման վրա հարկ վճարողը հարկային մարմնում կհաշվառվի ԱԱՀ վճարող և կկատարի ԱԱՀ-ի հաշվանցումներ՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում