Հայաստանի տոնացույցում ավելացել են Մեսրոպ Մաշտոցի և Նավասարդի օրերը

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի հեղինակն անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանն է։

Ընդունված փոփոխություններով հստակեցվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրվա նշման կարգը։ Տոնը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը, իսկ եթե մայիսի 1-ը երկուշաբթի է, ապա այն կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը։

Հայ կինոյի օրը ապրիլի 16-ի փոխարեն կնշվի ապրիլի 13-ին, Երկրապահի օրը կվերանվանվի «Երկրապահ-աշխարհազորայինի օր», իսկ Հայրերի օրը հունիսի 17-ի փոխարեն կնշվի հունիսի երրորդ կիրակի օրը։

Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրերը տարանջատվում են․ հուլիսի 5-ը մնում է Սահմանադրության օր, իսկ Պետական խորհրդանիշների օր է սահմանվում օգոստոսի 23-ը։

Ազգային փոքրամասնությունների համար, նրանց առաջարկով, Կառավարությունը հնարավորություն կունենա սահմանել ոչ աշխատանքային օրեր՝ ազգային տոները նշելու նպատակով։

Տոնացույցում ավելացվել են նաև Մեսրոպ Մաշտոցի օրը՝ փետրվարի 17-ին, և Նավասարդը՝ որպես ազգային ավանդույթների, մշակույթի և համայն աշխարհի հայերի միասնության օր, որը կնշվի օգոստոսի 11-ին։ 

Օրենսդրական փոփոխություններով սահմանվում են նաև Երևանի և մարզերի օրերը։ Դրանք կնշվեն սեպտեմբերի 5-ին հաջորդող առաջին շաբաթ օրվանից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ օր՝ հստակ հերթականությամբ։

Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում ընդունված փոփոխություններով Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ դրանց ոչ աշխատանքային լինելու կարգավորումը կորոշի Կառավարությունը։

Հայերեն

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է

Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի

Վենսը հայտնել է Իրանի դեմ պատերազմն ավարտելու պայմանը

Ադրբեջանցի զինվորի քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետությունում

Բուենոս Այրեսում կայացել է Լիոնել Մեսիի հրաժեշտի հանդիպումը

Կենսաբազմազանության խաչմերուկ. ՄԱԿ-ի մշտական համակարգողը COP17-ին ընդառաջ խոսել է Հայաստանի հարուստ ու փխրուն էկոհամակարգերի մասին