Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր

2 րոպեի ընթերցում

Հայաստանում 2027 թվականին անցկացվող Ֆրանկոֆոնիայի 10-րդ  միջազգային մարզամշակութային խաղերին ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Le Courrier d'Erevan» ամսագրի միջև կնքվել է հուշագիր համատեղ գործունեության վերաբերյալ։

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Ֆրանկոմեդիա» հասարակական կազմակերպության տնօրեն Զառա Նազարյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համագործակցությունը միտված է ֆրանսալեզու մամուլում լուսաբանման իրականացմանը հետևյալ ուղղություններով՝

  • Հայաստանի և ֆրանկոֆոն երկրների միջև մշակութային, կրթական կապերի և միջազգային համագործակցության լուսաբանում,
  • 2027 թվականին Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանում՝ ներառյալ նախապատրաստական աշխատանքները,
  • Հայաստանի մշակույթի և կրթության ոլորտների ռազմավարական քաղաքականության ներկայացում և համատեղ նախագծերի իրականացում:

«Ֆրանկոմեդիա»-ի www.courrier.am հարթակի միջոցով լայնորեն լուսաբանվելու են նախարարության կողմից իրականացվող մշակութային, կրթական ծրագրերը, ինչպես նաև ֆրանկոֆոնիայի միջոցառումները և Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը՝ ներգրավելով երիտասարդ լրագրողների և նպաստելով Հայաստանում ֆրանսալեզու լրագրության զարգացմանը։ Կգործարկվեն նոր տեխնոլոգիական և մեթոդական լուծումներ՝ www.courrier.am հարթակը դարձնելով մշակութային և ուսումնական առաջնային ռեսուրս՝ նոր վիդեո և աուդիո բովանդակության տարածմամբ։

Նախատեսվում է, որ կիրառվող առաջատար տեխնոլոգիաները  հնարավորություն կտան մեծացնելու www.courrier.am հարթակի տեսանելիությունն ու հասանելիությունը՝ ապահովելով երկխոսություն Հայաստանի և ֆրանկոֆոն երկրների միջև՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի և հայկական մշակույթի տեսանելիության բարձրացմանը:   

Հայերեն English Русский

Ժաննա Անդրեասյանը հետևել է Հովհաննես Թումանյանի թանգարանում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանի կենտրոնում

Հայկական ապրանքները մատակարարման նոր ուղի կունենան դեպի չինական շուկա

Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ոսկու հանքահորերի փլուզման հետևանքով կան տասնյակ զոհեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորին

Գյումրիում 2026 թվականին նախատեսվում է հիմնանորոգել 46 փողոց. աշխատանքները 16 փողոցում արդեն մեկնարկել են

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղարի հետ

ԱԺ-ում քննարկվում է աշխատանքի և բարեկեցության հանձնաժողովի նախագահ ընտրելու հարցը. թեկնածուն Նազելի Բաղդասարյանն է

Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել

Բռնությունը վարք է և այն պետք է նախ ճանաչել որպես արատ, ապա ոչնչացնել. Աննա Հակոբյան