Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

3 րոպեի ընթերցում

Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսին շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ուղերձում ասված է.

«Ուրախ եմ Ձերդ Գերազանցությանը փոխանցել իմ անկեղծ շնորհավորանքները՝ խորհրդարանական ընտրություններում Ձեր կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ: Այս հաղթանակը արտացոլում է բարեկամ հայ ժողովրդի վստահությունը Ձեր ղեկավարության և Ձեր տեսլականի նկատմամբ՝ առաջ շարժվելով՝ իրականացնելու զարգացմանը, կայունությանն ու բարգավաճմանն ուղղված իր ձգտումները: Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը շարունակական հաջողություններ՝ բարեկամ Հայաստանի Հանրապետությունը դեպի հետագա առաջընթաց և բարգավաճում առաջնորդելու գործում: 

Օգտվելով այս հնարավորությունից՝ վերահաստատում եմ, որ Եգիպտոսը հպարտ է մեր երկու երկրները միավորող խորը արմատներ ունեցող պատմական հարաբերություններով և բարեկամության առանձնահատուկ կապերով: Մենք հանձնառու ենք շարունակել մեր համատեղ ջանքերը՝ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության մակարդակը բարձրացնելու և հարաբերություններում աճող դրական դինամիկան զարգացնելու համար՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների:

Մեծ հաճույքով եմ հիշում 2023 թ. հունվարին Ձեր բարեկամ երկիր կատարած իմ այցը, որի արդյունքներն արտացոլում էին մեր երկու ժողովուրդների համատեղ քաղաքական կամքը՝ ամրապնդելու մեր գործընկերությունը և տարբեր ոլորտներում համագործակցության նոր հորիզոններ բացելու համար:

Ես նաև երախտագիտությամբ եմ հիշում 2024 թ. մարտին Եգիպտոս կատարած Ձեր այցը, որը կարևոր հնարավորություն էր՝ հետևելու երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի համակարգման ոլորտում ձեռք բերված առաջընթացին: Այս առումով ես կցանկանայի գնահատել Եգիպտոսի հայ համայնքի կարևոր դերը՝ որպես մեր երկու բարեկամ ժողովուրդներին կապող մշակութային և մարդկային կամուրջ:

Ես անհամբերությամբ սպասում եմ առաջիկայում Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը և համակարգմանը, որը կնպաստի եգիպտա-հայկական հարաբերությունների, երկկողմ գործընկերության ամրապնդմանը և մեր երկու բարեկամ ժողովուրդների համար հետագա առաջընթացին և բարգավաճմանը»:

Հայերեն العربية English Русский Türkçe

Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին

Իջևանից 14 կմ հյուսիս 2.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունը

ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին

Եթե պարզվի, որ IMEI համակարգը սպառնում է քաղաքացիների ազատությանը, այն չի ներդրվի. վարչապետ

ԱԺ նախագահը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են

ՀՀ վարչապետն արդարադատության համակարգի խնդիրների լուծումը դժվարությամբ է պատկերացնում առանց նոր Սահմանադրության ընդունման

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 3-ին կմեկնի Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը

Հուլիսի 3-ի միջոցառումների անոնս