Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն. Արփինե Սարգսյան

2 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կառավարության նիստում ներկայացրեց վարորդական իրավունքի ստացման և վերականգնման գործընթացներին վերաբերող օրենսդրական փոփոխությունները:

Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին զգալիորեն աճել է Հաշվառման-քննական ծառայություններ դիմող քաղաքացիների թիվը, ինչի հետևանքով առաջացել են հերթերի կառավարման խնդիրներ։

«Գործող կարգավորումը, որով տեսական քննության դրական արդյունքը պահպանվում է մեկ տարի, հաճախ բավարար չէ քաղաքացիների համար՝ այդ ընթացքում գործնական քննությունը հաջողությամբ հանձնելու նպատակով։ Շատ են դեպքերը, երբ քաղաքացիները մի քանի անգամ չեն հաղթահարում գործնական քննությունը կամ մեկ տարվա ընթացքում չեն հասցնում ավարտել ավտոդպրոցներում իրենց ուսուցումը և դիմում են քննության ժամկետը երկարաձգելու խնդրանքով»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է տեսական քննության դրական արդյունքի գործողության ժամկետը մեկ տարվա փոխարեն սահմանել երկու տարի։ Արփինե Սարգսյանը նշեց, որ փոփոխություններ են նախատեսվում նաև տեսական քննության հարցաշարերում։

«Քաղաքացիները հաճախ դժգոհում են, որ, օրինակ, թեթև մարդատար ավտոմեքենայի վարորդական իրավունքի համար նախատեսված քննության հարցաշարում ներառված են ավտոբուսների կամ այլ տրանսպորտային միջոցների վարմանը վերաբերող հարցեր։ Հիմա հարցաշարերը դարձնում ենք ավելի հասցեական․ յուրաքանչյուր կարգի և ենթակարգի համար նախատեսվելու են տվյալ կարգին համապատասխանող հարցեր»,- նշեց նախարարը։

Նախարարի խոսքով՝ այս փոփոխություններն առաջարկվում է ուժի մեջ մտցնել սեպտեմբերից, որպեսզի մինչև այդ հնարավոր լինի համապատասխանեցնել և տեխնիկապես հարմարեցնել թվային համակարգերը։

Արփինե Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման նոր մոդելը, ըստ որի՝ 50 հազար դրամ վճարելով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը, կսահմանվի Կառավարության առանձին որոշմամբ։ Նա հավելեց, որ այս օրենսդրական փոփոխություններն էլ ուժի մեջ կմտնեն հուլիսի 6-ից։ 

Հայերեն Русский

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 մլն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել է

Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքը

Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեն պարգևատրել է հայ ճարտարապետներին

Ֆիզիկայի բնագավառում 2026 թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է Ֆրենսիս Հալզենին

Ռուբինյանը հերքել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ կողմնապահություն ցուցաբերելու մասին պնդումները

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր

Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարվելու օգտին

Իսրայելի զինվորականները կբարձրացնեն ​​մարտական պատրաստության մակարդակը ՀԱՄԱՍ-ի գրոհի երրորդ տարելիցին ընդառաջ

ԱԺ նիստ.06/10/2026

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի 4-րդ փուլում հայտնաբերման ցուցանիշը նվազել է