Տնտեսություն

Այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

1 րոպեի ընթերցում

Այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

2026 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ավելի են 14.7 %-ով կամ 200 միլիարդ դրամով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից։

Միաժամանակ, 2026թ. առաջին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը սկզբնական ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 94.2 մլրդ դրամով կամ 6.4%-ով, իսկ ճշտված (վերանայված) ցուցանիշի նկատմամբ՝ 63.7 մլրդ դրամով կամ 4.3%-ով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում