ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վարչակազմը թույլ չի տա այնպիսի իրավիճակ, երբ Պանամայի ջրանցքը գտնվի Չինաստանի վերահսկողության ներքո։

«Հիմա Չինաստանը փորձում է վերահսկողության տակ վերցնել Պանամայի ջրանցքը։ Մենք դա թույլ չենք տա», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է նա՝ ելույթ ունենալով Հյուսիսային Դակոտա նահանգում։

Խոսելով ջրանցքի մասին՝ նախագահն ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ-ն այն «տվել է» Պանամային։ «Եվ նրանք մեծ գումարներ են վաստակել։ Ինչ հիմարություն է եղել », - ընդգծել է Թրամփը։

Թրամփը բազմիցս հայտարարել է Պանամայի ջրանցքի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը վերականգնելու  մտադրության մասին։ Նա Չինաստանի առևտրային ներկայությունն այդ ռազմավարական ջրային ուղում համարել է սպառնալիք ԱՄՆ անվտանգության և առևտրային շահերի համար։

1914 թվականին շահագործման հանձնված ջրանցքը կառուցվել է Միացյալ Նահանգների կողմից և գտնվել է նրա վերահսկողության ներքո։ 1977 թվականին Տորիխոս-Կարտերի պայմանագրով սահմանվել է ջրանցքի փուլային փոխանցումը Պանամային, որն ավարտվեց 1999 թվականին։ Համաձայնագիրը նախատեսում է ջրանցքի չեզոք կարգավիճակը և դրա հասանելիությունը համաշխարհային առևտրի համար:

Հայերեն Русский

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն