Բաց սահմանները կվերափոխեն Հայաստանի տնտեսական ապագան, ԵՄ-ն պատրաստ է այդ տեսլականը իրականություն դարձնել. Եվրահանձնաժողովի նախագահ

3 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատմական իրադարձություն է որակել 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահն այդ մասին հայտարարել է Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Անցյալ տարի խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը պատմական իրադարձություն էր, ամենակարևոր քայլերից մեկը, որ այս տարածաշրջանը ձեռնարկել է վերջին տասնամյակների ընթացքում։ Նույնը վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների շարունակական կարգավորմանը։ Այս որոշումները պահանջում էին քաղաքական խիզախություն և առաջնորդություն, և դրա պտուղները տպավորիչ կլինեն։ Բաց սահմանները կվերափոխեն Հայաստանի տնտեսական ապագան, կխարսխեն Հայաստանին աշխարհի ռազմավարական կարևոր խաչմերուկների հետ, ուստի մենք պատրաստ ենք միասին այս տեսլականը դարձնել իրական»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

Եվրոպական հանձնաժողովի նախագահը Հարավային Կովկասում կապակցվածության ծրագրերը խթանելու համատեքստում խոսել է 200 միլիոն եվրոյի աջակցության փաթեթի մասին, որը իրականացվում է վերջերս մեկնարկած տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման միջտարածաշրջանային հարթակի և Եվրամիության «Կապակցվածություն՝ հանուն խաղաղության» փաթեթի շրջանակներում, որն ունի մինչև 2 միլիարդ եվրոյի պետական ​​և մասնավոր ներդրումներ ներգրավելու ներուժ։

Նա հիշեցրել է նաև, որ հուլիսի 1-ին ինքը Բաքվում հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև խաղաղությունը խթանելուն աջակցելու համար 20 միլիոն եվրոյի հատկացման մասին։

Նրա խոսքով՝ աջակցության այս ծրագրերից օգտվելով՝ Հայաստանը կարող է շարունակել  ընթացքի մեջ գտնվող ծրագրերի իրականացումը՝ ներառյալ սահմանային անցակետերը և ճանապարհային ենթակառուցվածքները։

«Մենք կառուցում ենք խաղաղությանը նպաստող իրական ենթակառուցվածքներ։ Միաժամանակ կառուցում ենք կամուրջներ ժողովրդավարությունների միջև։ Մենք ցանկանում ենք նաև աջակցել Հայաստանի սահմանամերձ համայնքների ներուժին ու միկրոձեռնարկություններին»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նաև հայտարարել է, որ Հայաստանը կարող է հույսը դնել Եվրամիության վրա։

Եվրոպական հանձնաժողովի նախագահը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել հուլիսի 2-ի առավոտյան։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ 

Հայերեն English فارسی ქართული Русский

Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ

Եվրոպական ստանդարտներին լիարժեք համապատասխանելուց հետո կարող է իրագործման օրակարգ դառնալ ՀՀ-ի՝ ԵՄ լիարժեք անդամ դառնալու խնդիրը. Փաշինյան

Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի

Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը

Փաշինյանը բացառում է Եվրամիության հետ մերձեցումը մեկ գիշերում դադարեցնելու սցենարի կրկնությունը

Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ

Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը

Ռուբեն Ռուբինյանն ամենալավ թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել ԱԺ-ում. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ԵՄ-ից կստանա 18 միլիոն եվրո, որպեսզի ամրացնի և դիվերսիֆիկացնի իր առևտուրը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն ցանկանում է օգնել Հայաստանին էներգետիկ մատակարարումները դիվերսիֆիկացնելու հարցում