ՀՀ ԶՈւ-ում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել
1 րոպեի ընթերցում

Հայաստանի զինված ուժերում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, նշանակվել են բանակային կորպուսների նոր հրամանատարներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն․
Գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը նշանակվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։
Գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից,
Գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ: