HI AREV անսամբլը հանդիսատեսի դատին է հանձնել «Հայաստանն է մեր տունը» խորագրով երաժշտաթատերական ներկայացումը

2 րոպեի ընթերցում

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում «HI AREV» անսամբլը hունիսի 26-ին հանդիսատեսի դատին է հանձնել «Հայաստանն է մեր տունը» խորագրով երաժշտաթատերական ներկայացումը՝ հայրենիքի, ընտանիքի և տուն վերադառնալու անհագ ցանկության մասին։

Ներկայացման հիմքում դեպի Հայաստան վերադարձի սպասումն է, հետաձգվող թռիչքը, որի ընթացքում յուրաքանչյուրն ավելի խորն է գիտակցում հայրենիքի, հարազատ տան ու ընտանիքի արժեքը։ Տունդարձի երազանքը դառնում է ներկայացման գլխավոր առանցքն ու միավորում հերոսներին և հանդիսատեսին։

Ներկայացման ընթացքում հնչել են երգեր՝ նվիրված Հայաստանին, հայրենիքին, տանը, մայրիկին և հարազատ օջախին։ Երաժշտական համարները մեկ գաղափարի շուրջ են համախմբել թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին՝ փոխանցելով ջերմություն, հույս և հավատ վաղվա օրվա հանդեպ։

Անսամբլի գեղարվեստական ղեկավար Թագուհի Գևորգյանի և ստեղծագործական թիմի նպատակն է «Հայաստանն է մեր տունը» ներկայացման միջոցով ընդգծել հայրենիք վերադառնալու գաղափարի կարևորությունը՝ որպես ազգային ինքնության, արմատներին հավատարիմ մնալու և հայրենիքի հանդեպ սիրո խորհրդանիշ։

Պատմության հանգուցալուծումը, իհարկե, ուրախ է և հուզիչ. երեխաները վերջապես վերադառնում են հայրենիք, իսկ բեմից հնչող վերջին երգերն ու տեսարանները ևս մեկ անգամ ամրապնդում են ներկայացման գլխավոր ուղերձը՝ ամեն ճանապարհ, ի վերջո, տանում է դեպի տուն՝ դեպի հայրենիք։ 

Հայերեն

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի