Իրան

Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան

2 րոպեի ընթերցում

Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան

Թեհրանը կկատարի ԱՄՆ-ի հետ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Փոխըմբռնումը երկկողմ գործընթաց է։ Եթե ամերիկյան կողմը հանձնառու լինի համաձայնագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները», - գրել է նա X հարթակում։

Դրա հետ մեկտեղ նա հավելել է, որ Թեհրանի մոտեցումը սպառնալիքներին «հիմնված է որոշումների կայացման գործընթացում ողջամտության և մարդկային արժանապատվության, ինչպես նաև վճռական ու անվախ պաշտպանության վրա, երբ բանը հասնում է գործողություններին»։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր հունիսի 30-ին Դոհայում սպասվող ամերիկա-իրանական բանակցությունների մասին։ Սակայն Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ առաջիկա օրերին Թեհրանն ամերիկյան կողմի հետ շփումներ չի պլանավորում Կատարում։ Այնուամենայնիվ, տեղեկություններ են տարածվել, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն արդեն մեկնել է Դոհա։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում