Աշխարհ

Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել

1 րոպեի ընթերցում

Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել

Գերմանիայի Համբուրգ նավահանգստային քաղաքի մոտ գտնվող Շտադետեղի անչափահասների ուղղիչ հաստատությունում կրակոցների հետևանքով հինգ մարդ է սպանվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  հայտնում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ ոստիկանությունը հայտնել է միջադեպի կապակցությամբ երկու կասկածյալի ձերբակալման մասին։

Ոստիկանության խոսնակը հայտարարել է, որ միջադեպի դրդապատճառը դեռևս հայտնի չէ։

Ըստ նրա՝ դեռ հայտնի չէ, թե միջադեպի պատճառով քանի մարդ է վիրավորվել։

Նշվում է, որ ականատեսը նկատել է, թե ինչպես են երկու անձ՝ տղամարդ ու կին, փորձում փախչել դեպքի վայրից, սակայն ոստիկանությունը նրանց ձերբակալել է։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում