Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

1 րոպեի ընթերցում

«Դավիթ 77» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում (ք․ Երևան, Մաշտոցի 3) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնց։ 

Նշվում է, որ հատակների մակերևույթները վնասված են եղել, հեշտորեն չեն լվացվել, ախտահանվել, ցամաքեցվել, պատերի մակերևույթները եղել են անհարթ, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից։

Սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Հայերեն

Ուժեղ պայթյուն է որոտացել իրանական Քեշմ կղզու մոտակայքում

Դավիթ Խուդաթյանը հանդիպումներ է ունեցել Իրանի փոխնախագահի, էներգետիկայի և նավթի նախարարների հետ

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է

Արմավիրի մարզի Գայ գյուղում գործող ձկնաբուծարանում ապօրինի ջրօգտագործման դեպք է արձանագրվել

Մոլդովան պատերազմի ավարտից հետո կմասնակցի Ուկրաինայի ականազերծման աշխատանքներին. Moldpres

Գևորգ Պապոյանը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ խորհրդակցությունների

ԱԺ նախագահն առաջարկել է Արսեն Գևորգյանի մահվան դեպքը քննարկել առանց քաղաքական շահարկումների

ՃՇՀԱՀ-ի և ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Նոյեմբերի 18-ի միջոցառումների անոնս