Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են

2 րոպեի ընթերցում

Վենեսուելայում հունիսի 24-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի։ 3150 մարդ վիրավոր է։ Փրկարարների թիմերը շարունակում են ողջ մնացածներին փլատակներից դուրս բերելու աշխատանքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Օտարերկրյա փրկարարները հիմնականում տեղակայվել են Լա Գուայրայի նահանգում, որն ամենաշատն է տուժել ստորգետնյա ցնցումներից։ Տասնյակ շենքեր փլուզվել են։

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտնել է, որ հունիսի 28-ին հաջողվել է որոշ մարդկանց ողջ դուրս բերել փլատակներից, հետևաբար, փրկարարական գործողությունները չեն դադարում։ Նա նշել է, որ դպրոցներում դասերը ևս մեկ շաբաթ չեն վերսկսվի։

Վենեսուելայի ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը, որը նաև գործող նախագահի եղբայրն է, հայտարարել է, որ գրեթե 13 000 մարդ տեղահանվել է, 774 շենք փլուզվել է։

Երկրի կառավարությունը հայտնել է հարյուրավոր անհետ կորածների կամ փլատակներում մնացածների մասին, սակայն երկրի քաղաքական ընդդիմության հետ կապված կայքերից մեկում, որտեղ գրանցվում են անհետ կորածների տվյալները, նշված է շուրջ 50 000 անհետ կորածի մասին։

Հունիսի 24-ին իրար 39 վայրկյան տարբերությամբ հաջորդող 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերն ամենահզորն են վերջին 100 տարվա ընթացքում։

Հայերեն English Русский

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը