Հայաստան

Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին

1 րոպեի ընթերցում

Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին

Փամբակ գետում՝ Դսեղ բնակավայրի խաչմերուկի մոտակայքում, հունիսի 29-ին ժամը 09։40-ի սահմաններում հայտնաբերվել է  հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։

Հունիսի 27-ին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքից,  փրկարարները դուրս էին բերել դի։ Ավելի ուշ գետից դուրս էր բերվել նաև ավտոմեքենա։ 

Ուղևորներից մեկին փրկարարները շարունակում էին որոնել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում