Մերձավոր Արևելք

Իսրայելը և Լիբանանը շրջանակային համաձայնագիր են ստորագրել Միացյալ Նահանգների հետ

2 րոպեի ընթերցում

Իսրայելը և Լիբանանը շրջանակային համաձայնագիր են ստորագրել Միացյալ Նահանգների հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իսրայելի և Լիբանանի դեսպանների հետ միասին հայտարարել է շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին, որը բնութագրվել է որպես խաղաղության առաջին քայլ՝ Իրանի կողմից աջակցություն ստացող լիբանանյան «Հըզբոլլահ» զինյալ խմբավորման և Իսրայելի միջև ամիսներ տևած հակամարտությունից հետո։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

Պաշտոնյաները դեռևս չեն բացահայտել համաձայնագրի մանրամասները, որը ստորագրել են ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Էչիել Լեյթերը և ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադեն։

Համադեն նշել է, որ շրջանակային համաձայնագիրն առաջին քայլն է դեպի Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնումը, ռազմական գործողությունների մշտական ​​և վերջնական դադարեցումը, Լիբանանի ժողովրդի վերադարձը դեպի իր հողերը։

Լեյթերն իր հերթին նշել է, որ շրջանակային համաձայնագրի վերջնական նպատակը երկու երկրների միջև խաղաղությունն է։

«Իսկական խաղաղություն, որտեղ երկու երկրներն էլ ապրում են անվտանգության մեջ, և Իսրայելի ու Լիբանանի ինքնիշխանությունը հարգվում, պահպանվում և պաշտպանվում է։ Այս եռակողմ շրջանակային համաձայնագրի շնորհիվ, որը հիմնված է կոնկրետ արդյունքների վրա, Իսրայելի և Լիբանանի միջև խաղաղության ճանապարհը բաց է», - ասել է Լեյթերը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում