Հայաստան

Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AMAA բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Գարի Ֆիլիպսի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են ՀՀ Կառավարության և AMAA–ի համագործակցությամբ Վարդենիս խոշորացված համայնքում կրթահամալիրի կառուցման ծրագրին վերաբերող հարցեր։

Վարչապետը կարևորել է նախագծի իրականացումը, ինչի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռևս ամիսներ առաջ և նշել, որ կրթության ոլորտում ենթակառուցվածքների զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է։

Միաժամանակ, երկրի ղեկավարը շեշտել է կրթահամալիրը Կառավարության սահմանած ստանդարտներին համապատասխան կառուցելու անհրաժեշտությունը։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ համագործակցությունն AММA-ի հետ կշարունակվի նաև այլ ուղղություններով։

Նշվել է, որ Վարդենիսի 700 տեղ հզորությամբ կրթահամալիրի կառուցման աշխատանքները կիրականացվեն 2026–2029 թվականներին։

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում