Կբարձրացվի Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի արդյունավետությունը

4 րոպեի ընթերցում

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում, որի նպատակն է Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ ՀՀ-ում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունիսի 25-ի նիստում։

2026 թ. մայիսի 25-ի դրությամբ հավաստագիր է ստացել 6336 ընտանիք, որից 2896-ը իրացրել են այն։ Ըստ հիմնավորման՝ իրավակիրառ պրակտիկայում առաջ են եկել որոշ խնդիրներ, որոնք խոչընդոտում են ծրագրի արդյունավետությանը։ Այսպիսով, առաջարկվում է սահմանել, որ եթե դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի՝ ամուսնալուծված անդամը դիմելու պահին ունի անչափահաս երեխա (երեխաներ), ապա երեխան (երեխաները) համարվում է այն ծնողի ընտանիքի միավորի պարտադիր անդամը, ում հետ դատարանի որոշմամբ ապրում է երեխան (երեխաները)։ Դատարանի որոշման բացակայության դեպքում, երեխան (երեխաները) համարվում է մոր ընտանիքի միավորի պարտադիր անդամ և հայրը կարող է դիմում-հայտարարության մեջ ներառվել առանց այդ երեխայի (երեխաների)։ Ներկայում այս դրույթի բացակայության պատճառով, ամուսնալուծված ծնողներից մեկը չի կարողանում ստանալ հավաստագիր, քանի դեռ մյուս ծնողն ու երեխան չեն ստացել հավաստագիր։ Նախատեսվում է սահմանել նաև, որ ծրագրի շրջանակում կանխավճարի չափը կազմում է հավաստագրով հասանելիք գումարի 20 տոկոսը, որը վճարում է պետությունը։ Այս դրույթի սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի ու Համաշխարհային բանկի միջև կնքված համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման հանգամանքով։ Ներկա փուլում առաջարկվում է կանխավճարի չափը սահմանել 20 տոկոս, այնուհետ 3 ամիսների ընթացքում հավաստագրերի իրացման դինամիկայից կախված՝ այս ցուցանիշը կվերանայվի և իրացումների ցածր ցուցանիշի դեպքում կսահմանվի 30 տոկոս։  Սահմանվել է նաև, որ վերաֆինանսավորող կազմակերպություններից ներգրավված միջոցների հաշվին տրամադրվող ծրագրային վարկերի դեպքում աջակցության չափը վարկի տոկոսագումարների սուբսիդավորման համար կազմում է տվյալ ծրագրային վարկի տրամադրման պահին վերաֆինանսավորող կազմակերպության կողմից սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափով՝ ավելացված առավելագույնը 2 տոկոսային կետով, սակայն ոչ ավելի, քան 13%: Այս պայմանի վերանայումը բխում է Ազգային հիփոթեքային ընկերության հետ համագործակցության անհրաժեշտությունից։ Բացի այդ, սահմանվել է, որ հավաստագիրն իրացրած ընտանիքի՝ հավաստագրում չներառված մեկ կամ երկու անդամներն իրենց հավաստագրերը կարող են միավորել այդ ընտանիքի հավաստագրի հետ։ Կատարվել են այլ փոփոխություններ ևս։

Մայիսի 25 -ի  դրությամբ ծրագրի շրջանակում ծախսվել է 3,851,309,400 դրամ, որն ուղղվել է 2608 շահառուների հիփոթեքային վարկերի ամսական մարումներին ու կադաստրային վճարներին, 479 շահառուների վերանորոգման վարկերի ամսական մարումներին, 30 շահառուների գյուղ․ նշանակության հողամասի ձեռքբերման վարկերի ամսական մարումներին, ինչպես նաև 83 շահառուների հավելյալ հիփոթեքային վարկերի մարմանը, 53 շահառուների գործող հիփոթեքային վարկերի մարմանը, 290 շահառուների կահույքի և կենցաղային տեխնիկայի գնմանը։

Հայերեն

230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում

Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին

Բաքուն և Եվրամիությունը քննարկել են համագործակցությունն ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին

Հունիսի 26-ի միջոցառումների անոնս

Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում

Ալյասկայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ չեն եղել. Ռուբիո

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ

Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին

Հայաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են առևտրաշրջանառության ակտիվացմանը վերաբերող հարցեր