Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ

2 րոպեի ընթերցում

Արևմտյան գործընկերները խոստացել են առնվազն 375 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինային էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի էներգետիկայի նախարար Դենիս Շմիհալը Գդանսկում Ուկրաինայի էներգետիկ խնդրիների համակարգման խմբի կամ, այսպես կոչված, «էներգետիկական Ռամշտայն»-ի չորրորդ հանդիպման արդյունքներով։

«Առնվազն 375 միլիոն եվրո էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման համար և նոր վճարումներ էներգետիկայի աջակցության հիմնադրամին. սրանք են Գդանսկում կայացած «էներգետիկական Ռամշտայն»-ի արդյունքները: Հանդիպման արդյունքներով՝ գործընկերները հայտարարել են Ուկրաինայի էներգետիկ հատվածին լրացուցիչ օգնություն ցուցաբերելու մասին», - Շմիհալը գրել է իր Telegram ալիքում։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները խոստացել է հատկացնել 175 միլիոն դոլար, Շվեդիան՝ 137 միլիոն եվրո, Նորվեգիան՝ 77 միլիոն եվրո, Էստոնիան՝ 2,12 միլիոն եվրո, Լիտվան՝ 4 միլիոն եվրո, Իսլանդիան՝ 550 հազար եվրո։

«Ներկայում չբավարարված կարիքների ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 650 միլիոն եվրո։ Ամենամեծ ծավալը՝  295 միլիոն եվրո, բաժին է ընկնում վնասված էներգետիկ օբյեկտների վերականգնմանն ու վերանորոգմանը», - հավելել է Շմիհալը։

Հունվարի 16-ին Շմիհալը հայտարարել էր, որ Ուկրաինայի էներգետիկ ոլորտում գործում է արտակարգ դրություն:

Հայերեն Русский

230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում

Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին

Բաքուն և Եվրամիությունը քննարկել են համագործակցությունն ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին

Հունիսի 26-ի միջոցառումների անոնս

Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում

Ալյասկայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ չեն եղել. Ռուբիո

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ

Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին

Հայաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են առևտրաշրջանառության ակտիվացմանը վերաբերող հարցեր