ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում անցած և Սենատում հավանության արժանացած բանաձևի ընդունումից մեկ օր անց, որով ԱՄՆ նախագահին կոչ էր արվում դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողություններ մղելու համար զինված ուժերի օգտագործումը, Սենատը մերժել է նմանատիպ նախաձեռնությունը՝ արժանանալով նախագահ Դոնալդ Թրամփի գովասանքին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ CBS News-ը հաղորդում է, որ քվեարկության վերջնական արդյունքն էր 47 «կողմ», 50 «դեմ». մեկ հանրապետական ​​սենատոր՝ Ռենդ Փոլը, ձեռնպահ է մնացել։ Երկու հանրապետական միացել է դեմոկրատներին և կողմ քվեարկել բանաձևին։ Մեկ դեմոկրատ էլ միացել է հանրապետականներին՝ դեմ քվեարկելով։

Ավելի վաղ Թրամփը մեղադրել էր սենատորներին, այդ թվում՝ այն չորս հանրապետականներին, որոնք քվեարկել էին նախորդ բանաձևի օգտին։

Իրան

Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին

Թրամփը, Truth Social-ում մեկնաբանելով նոր բանաձևի շուրջ քվեարկության արդյունքները, շնորհակալություն է հայտնել հանրապետականներին։

«Այս քվեարկությունն Իրանին նախազգուշացում է տալիս», - գրել է Թրամփը։

Հանրապետական սենատոր Թիմ Քեյնի ներկայացրած բանաձևով նախատեսվում էր, որ ԱՄՆ նախագահը երկրի բոլոր ուժերը հեռացնի Իրանի ներսում կամ այդ երկրի դեմ հակամարտությունից, մինչև Կոնգրեսը չտա դրա թույլտվությունը։ Եթե այս բանաձևն անցներ Ներկայացուցիչների պալատում և Սենատում, ապա այն պետք է նաև ստորագրվեր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, մինչդեռ հունիսի 23-ին ընդունված բանաձևը, որը հաստատվել է Կոնգրեսի կողմից, չի ստորագրվելու նախագահի կողմից։

Իրան

ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը

Հայերեն Русский

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն