Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Ազգային երկրաբանական ծառայությունը։

Ծառայության տվյալներով՝ ցնցումները գրանցվել են Ռեդվուդ Վելի քաղաքի մոտակայքում մոտավորապես 8.1 մղոն (12.9 կիլոմետր) խորության վրա։

 

Հայերեն English Русский