Հայաստանի անտառներում վնասատուների դեմ պայքարը շարունակվում է. ընդգրկված է շուրջ 9000 հեկտար

2 րոպեի ընթերցում

Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում անտառային վնասատուների դեմ հունիսի 8- ից իրականացվող օդային կենսաբանական միջոցառումները նախատեսվում է շարունակել մինչև հունիսի 30-ը։ Աշխատանքների ավարտից հետո կգնահատվի դրանց արդյունավետությունը՝ վնասատուների տարածման նվազեցման և անտառային էկոհամակարգերի առողջության պահպանման տեսանկյունից։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառպաթոլոգ Տարոն Մանուկյանը նշել է, որ կենսաբանական մշակման է ենթարկվում շուրջ 9000 հեկտար անտառային տարածք, որտեղ արձանագրվել է տերևակեր վնասատուների տարածում։

Օդային եղանակով իրականացվող կենսաբանական պայքարը կատարվում է ուղղաթիռների միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ընդգրկել դժվարամատչելի անտառային հատվածները և ապահովել լայնածավալ, միաժամանակյա մշակում։

«Կիրառվում են կենսաբանական ծագման պատրաստուկներ, որոնք ուղղված են վնասատուների դեմ պայքարին՝ նվազագույն ազդեցությամբ  շրջակա միջավայրի վրա»,– նշել է Մանուկյանը։

Նա ընդգծել է նաև համայնքների իրազեկման կարևորությունը՝ նշելով, որ անտառներին հարակից բնակավայրերի բնակիչներն ու մեղվապահությամբ զբաղվող տնտեսությունները նախապես տեղեկացվել են աշխատանքների ժամանակացույցի և անվտանգության կանոնների մասին։

Աշխատանքների ավարտից հետո կիրականացվի արդյունքների գնահատում՝ ուսումնասիրելով վնասատուների տարածման նվազման աստիճանը և անտառային զանգվածների ընդհանուր առողջական վիճակի փոփոխությունը։

Լուսինե Ջալալյան 

Հայերեն Español

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով