Իրանը համաձայնել է միջուկային ստուգումներ անցկացնել առաջիկա տարիներին․ Թրամփ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 23-ին հայտարարել է, որ Իրանը համաձայնել է իր միջուկային օբյեկտներում ստուգումներ անցկացնել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը նշել է Truth Social սոցիալական ցանցում։

«Իրանը լիովին և ամբողջությամբ համաձայնել է միջուկային ստուգումներ անցկացնել ամենաբարձր մակարդակով՝ առաջիկա տարիներին (անորոշ ժամանակով)։ Սա կապահովի «Միջուկային ազնվությունը»։ Եթե նրանք չհամաձայնվեին, հետագա բանակցություններ չէին լինի», - գրել է Թրամփը։

Թրամփը շեշտել է, որ Իրանի իշխանությունների այս զիջումների շնորհիվ նա համաձայնել է վերացնել իրանական նավահանգիստների շրջափակումը։

«Այնուամենայնիվ, բոլոր նավերը մնում են իրենց տեղում, եթե շրջափակումը կրկին անհրաժեշտ լինի, ինչն այս պահին թվում է չափազանց անիրատեսական»,- նշել է նա։

Թրամփը նաև վստահեցրել է, որ ԱՄՆ-ն վերահսկում է պատժամիջոցների վերացման և Իրանին միջոցների փոխանցման գործընթացը, և որ այդ գումարը կուղղվի բացառապես ամերիկյան արտադրողներից գյուղատնտեսական և բժշկական ապրանքներ գնելուն։ Իրանը կգնի եգիպտացորեն, ցորեն և սոյա, ինչն, ըստ Թրամփի, Իրանին խիստ անհրաժեշտ է:

Թրամփի խոսքով՝ Իրանը հումանիտար ճգնաժամի առաջ է, և երկիրը օգնության կարիք ունի։

Թրամփը նաև նշել է, որ բանակցությունները՝ Իրանի և Միացյալ Նահանգների միջև «լավ են ընթանում»։

Նախօրեին ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը հայտնել էր, որ Թեհրանը թույլ կտա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին այցելել երկրի միջուկային օբյեկտներ՝ դա համարելով մեծ ձեռքբերում։ Վենսն ընդգծել էր, որ կարևոր կլինի հասկանալ, թե կոնկրետ ինչն իրենց թույլ կտան ստուգել։

Սակայն հունիսի 23-ին Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը և ԱԷՄԳ-ն դեռ համաձայնություններ չունեն իրանական միջուկային օբյեկտներում գործակալության տեսուչների աշխատանքը վերսկսելու վերաբերյալ:

Հայերեն فارسی Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար