Իրան

Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան

2 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունիսի 23-ին մեկօրյա պաշտոնական այցով մեկնել է Իսլամաբադ՝ Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA  գործակալությունը։

Այցի ընթացքում Փեզեշքիանն առանձին կհանդիպի Պակիստանի պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական հարցերը։ Բանակցությունները կկենտրոնանան տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումների, ԱՄՆ-ի հետ ընթացող ​​բանակցությունների և երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների վրա։

Քննարկումները նաև կկենտրոնանան քաղաքական, տնտեսական, առևտրային, մշակութային և տարածաշրջանային ոլորտներում կապերի ամրապնդման վրա՝ արտացոլելով Թեհրանի և Իսլամաբադի միջև հարաբերությունների ռազմավարական նշանակությունը։

Այցը տեղի է ունենում Իրանի՝ հարևան երկրների հետ հարաբերությունները բարելավելու և տարածաշրջանային համագործակցությունը խթանելու ֆոնին։

Իրանի պատվիրակության կազմում են Ներքին գործերի, Արտաքին գործերի, Ճանապարհների և քաղաքաշինության, Գյուղատնտեսության նախարարները։

Իրանի նախագահը մեկնել է «Մինաբ 168» անվամբ ինքնաթիռով՝ ի հիշատակ Իրանի հարավային Մինաբ քաղաքի 168 դպրոցականների, որոնք զոհվել են փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակումների ժամանակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում