Նորատուսում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 14 ծրագիր է իրականացվել

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս գյուղում 2018-2025 թվականների ընթացքում սուբվենցիոն և պետական ծրագրերով իրականացվել է սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 14 ծրագիր, որոնց ուղղությամբ կատարված ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 742 միլիոն 355 հազար դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գավառի համայնքապետարանից, իրականացված ծրագրերից 11-ը սուբվենցիոն են՝ 345 միլիոն 755 հազար դրամ արժեքով, և 2-ը պետական՝ 396 միլիոն 600 հազար դրամ արժեքով։

Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում Նորատուսում կառուցվել է 10700 մետր լուսավորության ցանց, 2 մանկական խաղահրապարակ, Գավառի պատմության ու բնության հուշարձանների պատկերով գովազդային վահանակներ կրող կանգառ, համայնքապետարանի վարչական շենք, ոռոգման և ջրահեռացման համակարգ, հիմնանորոգվել է 3078 մետր ներհամայնքային նշանակության ճանապարհ։

Պետական ծրագրի շրջանակներում՝ 360 միլիոն դրամ արժեքով, 2025-2026 թվականների ընթացքում վերանորոգվել և արդիականացվել է Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 36 միլիոն 600 հազար դրամ արժեքով էլ կենտրոնացված ջեռուցման համակարգ է կառուցվել Նորատուսի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ 

Հայերեն

Ֆրանսիան Ռուսաստանի կողմից էներգետիկ հրադադարը հարգելու որևէ նշան չի տեսել. Մակրոն

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր

Այս պահի դրությամբ Հայաստանը պատրաստ չէ դառնալ ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու մասին

Բուլղարիայի ԱԺ նախագահը հայտարարել է, որ երկիրը երբեք չպետք է կասկածի իր եվրոպական ուղղվածության հարցում. BTA

Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ. Քաղաքաշինության կոմիտե

Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը

Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա

Հրազդանի կիրճին պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելու հարցը կքննարկվի ավագանու նիստում

Հայաստանի ռազմավարական նպատակը ժողովրդի համար այլընտրանքներ ստեղծելն է․ Փաշինյանը՝ ԵՄ անդամակցության մասին