Մարտունի քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցի ասֆալտապատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, ընթացքի մեջ են մայթերի սալիկապատման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, Հրաչյա Ներսիսյան փողոցի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 73 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

Ընթացքի մեջ են Հրաչյա Ներսիսյան փողոցի երկկողմանի մայթերի սալիկապատման աշխատանքները, որոնց մեկնարկը տրվել է 2026 թվականի մայիսից։ Ծրագրով նախատեսված է երկկողմանի մայթերի կառուցում ու սալիկապատում՝ 1600 քմ մակերեսով։  

Շինաշխատանքներ, որոնք իրականացնում է «ՎՄՎ քամփնի» ընկերությունը, կատարված են շուրջ 40 տոկոսով։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2026 թվականի ընթացքում։

«Մարտունիի Հրաչյա Ներսիսյան փողոցն արդեն դարձել է անճանաչելի՝ մեկընդմիշտ հրաժեշտ տալով նախկին անհրապույր, քարուքանդ տեսքին։ ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին իրականացված ծրագրերի արդյունքում այս փողոցի բնակիչներն օգտվում են գիշերային լուսավորության ցանցից, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերից, կոյուղու ցանցից, արդեն ասֆալտապատ ճանապարհից, կարճ ժամանակ անց կսալիկապատվեն նաև մայթերը։ Նման աստիճանի բարեկարգ տեսքի մասին այս փողոցի բնակիչները երազել են տասնամյակներ շարունակ, ու այդ երազանքը հիմնովին կատարված է»,-ներկայացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից։  

Հայերեն

Ֆրանսիան Ռուսաստանի կողմից էներգետիկ հրադադարը հարգելու որևէ նշան չի տեսել. Մակրոն

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր

Այս պահի դրությամբ Հայաստանը պատրաստ չէ դառնալ ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու մասին

Բուլղարիայի ԱԺ նախագահը հայտարարել է, որ երկիրը երբեք չպետք է կասկածի իր եվրոպական ուղղվածության հարցում. BTA

Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ. Քաղաքաշինության կոմիտե

Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը

Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա

Հրազդանի կիրճին պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելու հարցը կքննարկվի ավագանու նիստում

Հայաստանի ռազմավարական նպատակը ժողովրդի համար այլընտրանքներ ստեղծելն է․ Փաշինյանը՝ ԵՄ անդամակցության մասին