Գեղարքունիքի մարզպետը խրախուսել է մարզի առողջապահական համակարգում աչքի ընկած աշխատակիցներին

2 րոպեի ընթերցում

Բարեխիղճ աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության և առողջապահության համակարգում ունեցած ներդրման համար բուժաշխատողի օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալագրեր է հանձնել մարզի առողջապահական ոլորտի մի շարք ներկայացուցիչների։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, մարզպետը շնորհավորել է բուժաշխատողներին ու շնորհակալություն  հայտնել նրանց ամենօրյա ծառայության համար՝ ընդգծելով, որ բժիշկների, բուժքույրերի, շտապօգնության աշխատակիցների և ոլորտի մյուս մասնագետների աշխատանքն անգնահատելի նշանակություն ունի յուրաքանչյուր համայնքի ու յուրաքանչյուր ընտանիքի համար։

Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրին են արժանացել Գավառի ԲԿ աշխատակիցներ Անիկ Մհերյանը, Լուսինե Շահինյանը, Հակոբ Թամիրյանը, Ջեմմա Գալոյանը, Լալա Ցվետկովան, Նունե Ափոյանը, Հասմիկ Ավալյանը, Աիդա Յուզբաշյանը, Մարտունիի ծննդատան աշխատակիցներ Գոռ Շաբոյանը, Անժելա Հովհաննիսյանը, Մարինե Գասպարյանը, Օֆելյա Մելքոնյանը, Ճամբարակի ԱԿ աշխատակիցներ Նելլի Սարգսյանը, Նարինե Գրիգորյանը, Համբարձում  Վարդանյանը, Սևանի ԲԿ աշխատակիցներ Արմեն Մինասյանը, Արամ Ներսիսյանը, Հայարփի Խաչատրյանը, Մարտունու ԲԿ աշխատակիցներ Մետաքսյա Դարբինյանը, Արամ Գևորգյանը, Սանասար Մելքոնյանը, Սոնիկ Թադևոսյանը, Գայանե Թումոյանը, Վարդենիսի ԲԿ աշխատակիցներ Սվետլանա Մարգարյանը, Արևիկ Մխոյանը, Արմինե Հակոբյանը, Գևորգ Հակոբյանը, Լուսինե Մելքոնյանը, Դդմաշենի բուժամբուլատորիայի քույր-լաբորանտ Աիդա Հակոբյանը, Ծակքարի ԱԱՊԿ ընտանեկան բուժքույր Ռուզաննա Պողոսյանը, Վերին Գետաշենի բուժամբուլատորիայի բուժքույր Արմիկ Գրիգորյանը, Մեծ Մասրիկի ԱԱՊԿ ընտանեկան բժիշկ Մելսիդա Սիմոնյանը, Ակունքի ԱԱՊԿ ընտանեկան բժիշկ Աննա Նանանյանը, Սարուխանի բուժամբուլատորիայի ընտանեկան բուժքույր Աննա Խնկոյանը։

Հայերեն

Ռադան Սիբիհային վերանշանակել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնում

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Ստամբուլում

Սուրեն Պապիկյանն այցելել է նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ

ՄԱԿ-ը 2025 թվականը համարել է ռեկորդային հումանիտար աշխատողների նկատմամբ բռնության մակարդակով

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են կատարել «103-ը՝ 103-ի դիմաց» ձևաչափով

«Հայաստան» դաշինքի համակիրը խոչընդոտել է 2 քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. ՔԿ

ԱԺ-ում կայացած քննարկման հետքերով. ՀՖՖ-ն պարզաբանում է ներկայացրել Երևանում և երեք մարզերում ֆուտբոլի դպրոցների կառուցման ծրագրի վերաբերյալ

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային