Սևան քաղաքի Կոմիտաս փողոցը հիմնանորոգվել է

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Կոմիտաս փողոցում արդեն ավարտվել են հիմնանորոգման աշխատանքները, որոնք կատարվել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Կոմիտաս փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 29 միլիոն 484 հազար 590 դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է  ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը Սևանի համայնքապետարանը։

Ծրագրի իրականացման արդյունքում Կոմիտաս փողոցի մայթերն ու ճանապարհի երթևեկելի մասն ասֆալտապատվել են 220 գծամետր երկարությամբ։

«Կոմիտաս փողոցում ասֆալտապատման ծրագրի իրականացումն առաջնահերթություն էր, որն այլևս իրողություն է և ապահովում է տարածքի անվտանգ և ներկայանալի տեսքը: Այս ենթածրագրի իրականացմամբ Սևան քաղաքում ավելանում է հիմնանորոգված փողոցների թիվը»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։

Հայերեն

Ֆրանսիան Ռուսաստանի կողմից էներգետիկ հրադադարը հարգելու որևէ նշան չի տեսել. Մակրոն

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր

Այս պահի դրությամբ Հայաստանը պատրաստ չէ դառնալ ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու մասին

Բուլղարիայի ԱԺ նախագահը հայտարարել է, որ երկիրը երբեք չպետք է կասկածի իր եվրոպական ուղղվածության հարցում. BTA

Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ. Քաղաքաշինության կոմիտե

Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը

Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա

Հրազդանի կիրճին պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելու հարցը կքննարկվի ավագանու նիստում

Հայաստանի ռազմավարական նպատակը ժողովրդի համար այլընտրանքներ ստեղծելն է․ Փաշինյանը՝ ԵՄ անդամակցության մասին