Իրան

Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով

1 րոպեի ընթերցում

Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով

ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները ստեղծել են հատուկ կապուղի՝ Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։

Ինչպես հաղորդում են իրանական պաշտոնական լրատվամիջոցները, Ղալիբաֆը պարզաբանել է, որ նման մեխանիզմը թույլ կտա խուսափել «հակամարտային ​​իրավիճակներից և միջադեպերից»։

Բացի այդ, Ղալիբաֆի տեղեկատվության համաձայն, վերջերս Շվեյցարիայում կայացած բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել սառեցված իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 12 միլիարդ ԱՄՆ դոլար։

Ղալիբաֆը իրանական պատվիրակության ղեկավարներից մեկն է եղել ԱՄՆ-ի հետ բանակցություններում։

 

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում