Իրան

ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ տեխնիկական բանակցություններն ավարտվել են, և որ հաջորդ փուլը «տեղի կունենա բարձր մակարդակի հանձնաժողովի հսկողության ներքո», որի կազմում են Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Ղարիբաբադիի խոսքով՝ Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունների արդյունքում որոշվել է ստեղծել չորս աշխատանքային խումբ՝ պատժամիջոցների վերացման, միջուկային կարգավորման, վերակառուցման և տնտեսական զարգացման, ինչպես նաև մոնիթորինգի հարցերով զբաղվելու համար։

Հունիսի 21-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում Կատարի և Պակիստանի միջնորդությամբ տեղի են ունեցել ԱՄՆ-Իրան բանակցություններ՝ փոխըմբռնման հուշագրի իրականացման նպատակով։

Ինչպես նշվել է բանակցությունների առաջին փուլից հետո Պակիստանի և Կատարի կողմից տարածված համատեղ հայտարարության մեջ, հանդիպումը, որին մասնակցել են Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները, անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, որտեղ ձեռք է բերվել խրախուսական առաջընթաց, այդ թվում՝ հետագա տեխնիկական բանակցությունների համար հիմքի ստեղծում։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում