Իրան

Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր

1 րոպեի ընթերցում

Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշների և Կատարի վարչապետ շեյխ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման ալ-Թանիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի նախագահի գրասենյակը։

Հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Լիբանանում հրադադարի ամրապնդման և Իսրայելի ռազմական էսկալացիայի դադարեցման ուղիները։ Պաշտոնյաները նաև քննարկել են այս համատեքստում ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերը, այդ թվում՝ «համակարգող խումբ» ստեղծելու հնարավորությունը, որը կվերահսկի դրա իրականացումը։

Ավելի վաղ Շվեյցարիայում ավարտվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի վերջնական ավարտին ուղղված բարձր մակարդակով բանակցությունները, որի արդյունքում ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են ստեղծել «հակամարտության կարգավորման խումբ», որը կներառի Լիբանանի կառավարությունը և «կապահովի Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման պահպանումը՝ համաձայն փոխըմբռման հուշագրի»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում