Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը զորքերը ​​դուրս չի բերի Լիբանանի հարավից

2 րոպեի ընթերցում

Իսրայելը կպատասխանի Լիբանանում իր զինվորականների դեմ շիաների «Հեզբոլլահ» շարժման ջոկատների ցանկացած հարվածի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ընդգծելով, որ իսրայելական զորքերը մտադիր չեն հեռանալ Հարավային Լիբանանից։

Նեթանյահուն հայտնել է, որ առավոտյան խորհրդակցություն է անցկացրել երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացի և բանակի Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրի հետ՝ «Հեզբոլլահ»-ի հետ հարվածների փոխանակումից հետո իրավիճակը գնահատելու համար։

«Իմ հրահանգը շատ հստակ է. Իսրայելը չի ​​հանդուրժի հարձակումներ մեր զինվորների կամ մեր տարածքի վրա և  «Հեզբոլլահ»-ին կստիպի շատ բարձր գին վճարել այդ հարձակումների համար։ Իսրայելի պաշտպանության բանակը միջոցներ կձեռնարկի՝ կանխելու ցանկացած սպառնալիք մեր ուժերի և մեր տարածքի դեմ», - Նեթանյահուի խոսքերն է մեջբերում վարչապետի գրասենյակը։

«Իսրայելը կմնա Լիբանանի հարավի անվտանգության գոտում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի (Իսրայելի) հյուսիսային բնակավայրերի պաշտպանության համար», - հավելել է վարչապետը:

Նա նշել է, որ «Հեզբոլլահ»-ի հարձակումից հետո գիշերը հրահանգել է հարվածներ հասցնել շարժմանը. իսրայելական ուժերը գրոհել են «ահաբեկչական 80 թիրախի վրա և ոչնչացրել տասնյակ ահաբեկիչների»։ ԻՊԲ-ն նաև Բեքաայի հովտում առավոտյան հարվածել է «Հեզբոլլահ»-ի հրամանատարական կետերի, հավելել է Նեթանյահուն։

Ըստ ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի՝ ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։

Հայերեն English Русский

Լիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար . ֆոն դեր Լեյեն

Քննարկվել են Firebird-ի արհեստական բանականության տվյալային կենտրոնի գործունեությանը և ծրագրերին վերաբերող հարցեր

Սրբուհի Գալյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգը

ԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Իրանի ԱԳՆ

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարձակումների զոհերի թիվը հասել է 47-ի

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱԷՄԳ մուտքը միջուկային օբյեկտներ կախված է ԱՄՆ-ի հետ բանակցություններից

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

«Նոր ուժ» և «Հանուն Հանրապետության» դաշինք կուսակցությունները դիմել են ՍԴ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով

Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության ամենամյա համաժողովին

Ծովագյուղի նախկին ղեկավարի կողմից 6 հողամաս ապօրինի օտարելու հետևանքով համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է