Հայաստան

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած

1 րոպեի ընթերցում

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած

Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 19-ին ժամը 11:56-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից մանրամասնում են, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած։ Վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը, հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում